Ձեր ուշադրությանն ենք հրավիրում Yandex-ի ծառայությունների շուրջ ստեղծված իրավիճակի մասով, որը վերջին շրջանում լայն քննարկման առարկա է դարձել Հայաստանի Հանրապետությնում։ Հայ հանրության կողմից առաջանում են անհանգստություններ ստորև նկարագրված պատմությունների վերաեբերյալ:
Yandex-ը թույլ է տվել 6 800 000 օգտատերերի անձնական տվյալների արտահոսք.
2022 թվականի մարտի 1-ին Yandex-ը հայտնել է իր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին։ Կապված այս միջադեպի հետ՝ մարտի 23-ին Ռոսկոմնադզորը վարչական արձանագրություն է կազմել Yandex.Food-ի դեմ։ Փորձագետների գնահատումների համաձայն՝ այս խախտումը բացահայտել է մոտավորապես 6,800,000 օգտատերերի անձնական տվյալներ։
Այնուհետև Yandex.Food-ի օգտատերերը խմբակային հայց են ներկայացրել ընկերության դեմ՝ պահանջելով ոչ նյութական վնասի փոխհատուցում յուրաքանչյուր տուժած օգտատիրոջ համար 100,000 ռուբլու չափով:
2022 թվականի ապրիլին Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը Yandex.Food-ին 60 000 ռուբլու չափով տուգանք է գանձել։ Քանի որ ընկերությունը թույլ էր տվել օգտատերերի անձնական տվյալների արտահոսքը։
Այնուհետև, 2022 թվականի օգոստոսի 3-ին «Մոսկվա» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանի թիվ 101 խաղաղության դատավորը 60,000 ռուբլի տուգանք է գանձել Yandex.Food-ի գործով՝ կուրյերների անձնական տվյալների արտահոսքի մասով:
Հատկանշական է, որ ծառայության օգտատերերը մի քանի կոլեկտիվ հայցեր են ներկայացրել ընկերության դեմ: Առաջին կոլեկտիվ հայցի վերաբերյալ, որի համար դիմել էին մարտի 30-ին, ներառում էր 33 վսահորդ, որոնք ներկայացված էին Destra Legal իրավաբանական ծառայության աջակցությամբ՝ յուրաքանչյուր տուժած օգտատիրոջ համար 100,000 ռուբլու փոխհատուցում պահանջելով: Երկրորդ հայցը ներկայացվել է մարտի 31-ին: Հայցի շրջանակներում 24 հայցվորների շահերը ներկայացնում է Միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության ”Պատասխանատվություն”։ Հայցվորները պահանջել են՝ 10 հազար ռուբլի փոխհատուցում։
Բացի այդ, «Ռոսկոմսվոբոդա» հասարակական կազմակերպությունը, «Ցանցային ազատություններ» նախագծի աջակցությամբ, ապահովել են երրորդ կոլեկտիվ հայցի դիմումը։ Հայցվորները դատարանից պահանջում են “ Yandex.Food-ի և Yandex-ի գործողությունները անօրինական ճանաչել՝ անձնական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու համար անհրաժեշտ և բավարար միջոցներ չկատարելու պատճառով”։ Հայցվորները նաև պահանջում են հաշվետվություն, թե ինչ միջոցներ կձեռնարկի սերվիսը և նրա մայր ընկերությունը օգտատերերի տվյալների անվտանգությունն ապահովելու համար: Ի վերջո, նրանք պահանջում են փոխհատուցում բարոյական վնասի համար յուրաքանչյուր հայցվորի համար 100,000 ռուբլու չափով, և հարկ է նշել, որ «Ռոսկոմսվոբոդան» նշել է, որ լրացուցիչ 8000 ֆիզիկական անձ մտադիր է միանալ հայցին:
Եվս մեկ արտահոսք՝ այժմ արդեն 2023 թ․։
2023-ին, հունվարի 28-ին տեղի ունեցած վերջին միջադեպի ժամանակ Yandex-ից տվյալների զգալի արտահոսք է տեղի ունեցել: Համաձայն Forbes-ի զեկույցների, համացանցում հայտնվել են Yandex-ի բազմաթիվ սերվիսների և ծրագրերի տվյալները։ Տվյալների ընդհանուր չափը մոտ 45 ԳԲ է, սեղմված ձևով։ Սա ներառում է ընկերության սերվիսների մեծ մասի սկզբնական կոդերը՝ սկսած Mail-ից և Taxi-ից մինչև Disk և Alice: Հատկանշական է, որ Yandex Forbes-ի մամուլի ծառայությունը հաստատել է տվյալների արտահոսքը՝ ընդգծելով, որ հաքերային հարձակում չի եղել։
ФСБ-ն շուրջօրյա հասանելիություն կստանա Yandex-ի ծառայության տվյալներին՝ տաքսիների պատվերների վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանի սահմաններից դուրս ուղևորությունների հետ կապված:
Համաձայն Meduza-ի հեղինակավոր աղբյուրի հրապարակած տվյալների, հաճախորդների մոտ աճում են անհանգստությունները՝ կապված օգտատերերի տվյալներին FSB-ի հնարավոր հասանելիության վերաբերյալ, մասնավորապես՝ Ռուսաստանից դուրս կատարվող տաքսի ուղևորությունների հետ կապված:
Հրապարակման մեջ նշվում է, որ Yandex Go ծառայության օգտատերերի տվյալները, այդ թվում՝ արտասահմանում, ներկայումս պահվում են բացառապես ռուսական տվյալների կենտրոններում, որոնք գտնվում են Մոսկվայի, Ռյազանի և Վլադիմիրի մարզերում։ Սեպտեմբերի 1-ից այդ տվյալները հասանելի կդառնան FSB -ն: Հարկ է նշել, որ ծառայությունը, որը հաճախ հնչում է որպես Yandex Go (ավելի հաճախ անվանումներով՝ Yango և Yandex Go) գործում է ավելի քան քսան երկրներում, այդ թվում՝ Իսրայելում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Բելառուսում, Ղազախստանում, Վրաստանում և Հայաստանում:
Ղազախստանը միջոցներ է ձեռնարկել իր օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության համար։
Օգոստոսի 9-ին Ղազախստանի տարածքում կասեցվել է www.yandex.kz դոմենային անունը։ Դա պայմանավորված էր նրանով, որ ռեսուրսը տեղակայված էր ապարատային և ծրագրային համակարգերի վրա՝ Հանրապետությունից դուրս: Նույն օրը Yandex-ը զեկուցեց մուտքի վերականգնման մասին և մատնանշեց իր շարունակական երկխոսությունը Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմինների հետ՝ երկրի օրենսդրությանը մեջ համապատասխան լուծում գտնելու համար։
Հայաստանի արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը դեռ կարծիք է հայտնում տվյալ հարցով...
2023 թվականի օգոստոսի 12-ին «Ռադիո Ազատություն» պորտալում հրապարակված հոդվածից պարզ է դառնում, որ Հայաստանի արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սկսվել է այս հարցի հետազոտությունը։ Գործակալության ղեկավարի պաշտոնակատարը` Ջուլետա Մաթևոսյանը հետաքրքրություն է հայտնել ստեղծված իրավիճակով և հայտարարել է մանրակրկիտ հետաքննութան մասին։ Նա ընդգծեց, որ եթե հաստատվի տվյալների փոխանցումը Հայաստանի սահմաններից դուրս, ապա համապատասխան գործողություններ կձեռնարկվեն ՀՀ օրենսդրությանը համապատասխան։ Նման հաստատման բացակայության դեպքում հետագա գործողություններ չեն իրականացվի:
2023 թվականի օգոստոսի 12-ի պաշտոնական հաղորդագրության մեջ հայկական «Райдтех ЭйЭм» ընկերությունը, որը մատուցում է Yandex Go ծառայությունները Հայաստանում, վերահաստատել է իր անսասան հանձնառությունը պահպանել` Հանրապետության օրենսդրությունը և օգտատերերի անձնական տվյալների մշակման պարտավորությունները։ Ընկերությունը պարզաբանել է, որ Հայաստանում իր գործունեությանը վերաբերող տվյալները կարող են հասանելի լինել միայն օտարերկրյա պետական մարմիններին, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունը, պաշտոնական հարցումների և սահմանված միջազգային ընթացակարգերի միջոցով։ Նրանք նաև ընդգծել են, որ իրենց անվտանգության քաղաքականությունը համապատասխանում է միջազգային խիստ չափանիշներին, որոնք հաստատվում են տվյալների անվտանգության և գաղտնիության վերաբերյալ համապատասխան զեկույցներով:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ մենք Հայաստանի քաղաքացիների շահերից բխելով, Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը հորդորում ենք ձեռնարկել հետևյալ գործողությունները.
Comments